Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային տարրն է, և դրա գործունեության դադարեցումը միայն կմեծացնի երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աղբյուրներից։
«Այսօր Մեծամորի ԱԷԿ-ը խաղում է հանրապետության էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարրի դեր՝ արտադրելով էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը թույլ է տվել Հայաստանին զարգացնել իր արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց երկար տարիներ։ Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է»,-նշել է Զախարովան։


