▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14-ամյա տղան ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ժամը 16:20-ի սահմաններում «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ 14-ամյա Վաչե Ա.-ն է, ով ժամը 16:00-ի սահմաններում Վայք քաղաքի Սիամանթոյի փողոցում, իր պապիկի տանը, ավտոմեքենա լվանալու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել և մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more