Աղին բնակավայրում ողբերգական վթարից մահացած 6 քաղաքացիներից 5–ը մի ընտանիքից են, ԱրմենիաSputnik–ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
«Մահացածներից մեկը մեր համայնքի բնակիչ 31–ամյա երիտասարդ է։ Ավտոմեքենայում եղել են նրա մայրը , կինը և երեխաները։ Բոլորը մահացել են»,–ասել է Խաչատրյանը։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ Շիրակի մարզից 5 երեխային շտապօգնության մեքենայով են տեղափոխել Երևան, իսկ մեկ մեծահասակ տուժածի` սանավիացիյով։ Մեծահասակներից մեկն էլ գտնվում է Շիրակի մարզի ԲԿ–ներից մեկում։ Նրա վիճակը ծանր է։


