▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15 զինծառայողների տեղափոխող «Կամազ»-ը Սյունիքում կողաշրջվել է, 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Թարմացված․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել, և որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացված զինծառայողներ չկան:

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ  հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Շամշյանի տեղեկություններով` КамАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշկեշռում, որում եղել են 15 զինծառայող, վնասվածքներ են ստացել 7-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքով զբաղվում է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական բաժինը, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more