|
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ոչ միայն զրկվեց ԱԺ պատգամավորի իր մանդատից` ստացած հրաժարականի պահանջ-SMS-ով, այլև կարող է դժվարությամբ դառնալ, կամ գուցե ընդհանրապես չդառնալ այն հիվանդանոցի տնօրեն, որտեղ հիմա ժ/պ է նշանակված: Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը համատեղ թեկնածու ունեն և լուրջ ջանքեր են գործադրում, թեեւ նախարարն արձակուրդում է և որևէ մեկնաբանություն չունի: Ցանկը, որ ներկայացնում է օրաթերթը, վերցված է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից, որտեղ երևում է, որ 16 մլրդ դրամից 6.8 մլրդ դրամը Արսեն Թորոսյանի հրամանով հատկացվել է նախարարության ենթակայության տակ գտնվող «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամ աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը: Հաջորդ խոշոր հատկացումն արվել է պետական կառավարման տակ գտնվող Ինֆեկցիոն հիվանդանոցին (2.290 մլրդ), որտեղ մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել: Մյուսը Ս. Աստվածամայր ԲԿ-ն է (1,919 մլրդ), որի տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոցն է կառուցել Թորոսյանը: Իսկ ներկայիս տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ՍԳԼ տնօրենի հավակնորդ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին: Մյուսը վնասվածքաբանության կենտրոնն է (1,438 մլրդ), որ ստացել է տպավորիչ ֆինանսավորում կորոնավարակի օրերին: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն շատ հիվանդանոցներ, որոնք առավել հայտնի են և ունեն բարձր թողունակություն, ստացել են անհամեմատ քիչ ֆինանսավորում. Օրինակ` «Էրեբունի» (303 մլն), «Արմենիա» (278 մլն), «Աստղիկ» (192 մլն), ԵՊԲ համալսարանական (70 մլն) հիվանդանոցները ստացել են մեծ տարբերությամբ ավելի պակաս ֆինանսավորում: Ահա թե ինչպես է Արսեն Թորոսյանը շարունակում իր ազդեցությունը պահել պետական հիվանդանոցների տնօրենների վրա: Եվ ահա թե ինչու Արսեն Թորոսյանը ու ներկայիս նախարարը չեն թողնում, որ իրենց համար «օտար» մարդ դառնա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն․ որպեսզի պետպատվերների շռայլ հոսքը կառավարելի լինի: |
16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


