▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18-ամյա տղան առողջական խնդիրներ ունի, բայց ՄԻՊ–ը չի կարող ասել` դա կալանքի հետ համատեղելի, է, թե ոչ...

Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա տղան առողջական խնդիրներ ունի, բայց ՀՀ ՄԻՊ–ը չի կարող ասել` դա կալանքի հետ համատեղելի, է, թե ոչ։

Անդրադառնալով Փաշինյանի անվտանգության աշխատակցի` եկեղեցու ներսում տղային հարվածելու հարցին, Անահիտ Մանասյանը կրկին կոնկրետ գնահատական չտվեց, այլ միայն բավարարվեց ասելով, թե պետք է միջադեպի օբյեկտիվ հետաքննություն արվի։

***

ՊՊԾ աշխատողը կարող է ուժ էլ գործադրել, զենք էլ կիրառել, եթե իր պաշտպանյալին վտանգ է սպառնում, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչու է իր թիկնապահը եկեղեցում, պատարագի պահին հարվածել  18-ամյա Դավիթ Մինասյանին։

«Բա եթե այդ աշխատանքը չանի, ՊՊԾ աշխատակցի դեմ է քրեական գործ հարուցվելու, հայտնվել է բանտում՝ իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար։ Երբ ինչ-որ մեկը գործողություններ է անում, ինքը բեյջ չունի, թե 18 տարեկան է, առողջական խնդիրներ ունի կամ որևիցե այլ բան, և ծառայությունը պետք է իրականացնի իր պարտականությունները»,–հայտարարեց նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more