▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

18+. Հուրգադայում երիտասարդը դարձել է շնաձկան հարձակման զոհ. Թույլ նյարդեր ունեցողներին՝ Չդիտել

Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով մարդ է մահացել, հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։ Նրանք ռուս զբոսաշրջիկներին հորդորել են «զգոն մնալ» և հետևել տեղական իշխանությունների՝ լողալու և սուզվելու արգելքներին:

Ինչպես հայտնում է Baza թելերգամ-ալիքը, մահացած տղամարդը Ռուսաստանի քաղաքացի, Արխանգելսկի շրջանից հոր հետ Եգիպտոս տեղափոխված 23-ամյա Վլադիմիր Պոպովն է։

Ականատեսների խոսքով՝ շնաձուկը մոտ է լողացել ափին ու հարձակվել նրա վրա։ Ողբերգությանն ականատես է եղել նաև երիտասարդի հայրը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը զբոսաշրջիկ չէր և արդեն մի քանի ամիս ապրում էր Եգիպտոսում։

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more