▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-ամյա երիտասարդի սպանության պատճառը տաքսու վարորդի հետ ծագած վեճն է եղել. մանրամասներ

Ավարտվել է Բյուրեղավան քաղաքի 32-ամյա բնակչի կողմից 20-ամյա համաքաղաքացու սպանության և ևս 3 անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ 2023թ․ հուլիսի 17-ին Բյուրեղավան քաղաքի մի խումբ երիտասարդներ իրենց համաքաղաքացու կողմից վարած` որպես տաքսի շահագործվող ավտոմեքենայով գնացել են նույն քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում գտնվող հացատուն՝ նշելու իրենցից մեկի՝ 20-ամյա երիտասարդի զորացրման առիթը։

Որոշ ժամանակ անց երիտասարդներից մեկի և նշված ավտոմեքենայի վարորդի միջև հեռախոսազրույցի ընթացքում ուղևորափոխադրման հետ կապված կենցաղային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է նույն հացատանը հարակից տարածքում՝ վարորդի՝ նույն քաղաքի բնակիչ հանդիսացող 2 այլ անձանց հետ տվյալ տարածք գալուց հետո։ Վիճաբանությանը միջամտել են նաև վերջիններս, որոնցից մեկը՝ Բյուրեղավան քաղաքի 32-ամյա բնակիչը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր մոտ գտնվող ծալովի դանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 4 համաքաղաքացիների մարմինների տարբեր հատվածներին։ Արդյունքում, նրանցից մեկը՝ վերոնշյալ 20-ամյա երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, պարանոցի շրջանում ստացած մարմնական վնասվածքներից և սուր արյունահոսությունից մահացել է, երկու անձինք դեմքի և թևերի շրջանում ստացել են ծանր, իսկ մեկ անձ էլ՝ միջին ծանրության մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Բյուրեղավան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (2 դրվագ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Նրա նկատմամբ` որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more