2012 թվականը հայ հայտնիների անձնական կյանքում լուրջ փոփոխություններ մտցրեց: Վիշապի տարին բարենպաստ էր նրանց համար և աստղային ամուսնությունների պակաս չեղավ, հատկապես`տարվա երկրորդ կեսին:
esyes.am-ն է անդրադարձել 2012-ի հարսանիքներին ու մանամասնել, որ անցնող տարվա առաջին ամուսնացողները «Արմենոիդս» խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանն ու մանեքենուհի Նադեժդա Հովհաննիսյանն էին: Ամռանն իրենց միությունն ամուսնությամբ հաստատեցին ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ու Էրիկ Կարապետյանը:
Օգոստոսի 27-ին` Գարիկ Պապոյանի և Մարիաննայի ամուսնության մասին լուրը մեծ անականկալ էր շատերի համար, քանի որ հարաբերությունները միշտ գաղտնի պահող զույգը երբևէ չէր խոսել սիրո պատմության և հավանական ամուսնության մասին. հասարակության համար անակնկալ էր այս ամուսնությունը:
Նույն օրն ամուսնացել է նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և նրա ընտրյալը` Հերմինեն: Այս զույգը ևս գերադասեց գաղտնի պահել անձնական միջոցառման մանրամասները:
Ամուսնություների իսկական տեղատարափ էր աշնանը: Այս շրջանում աստղային պսակադրությունների պակաս չեղավ: Նույնիսկ օրեր եղան, երբ երկու ամուսնություն գրանցվեց:
Աշնան առաջին ամուսնությունները դերասանուհի, հաղորդավարուհի Արփինե Իսրայելյանի ու Ներսես Սեդրակյանի և երգչուհի Լուսինայի ու ՀՀ նախագահականում աշխատող Գառնիկ Առաքելյանի հարսանիքներն էին: Նրանք ամուսնական երդում տվեցին սեպտեմբերի 15-ին:
Թեև Լուսինան փորձում էր գաղտնի պահել իր հարսանիքի մանրամասներն ու լուսանկարները (ականատեսների պատմելով անվտանգության աշխատակիցները հյուրերից էլ շատ էին), համացանցում հայտնվեցին նրա հարսանեկան լուսանկարները: Այս հարսանիքը շատ քննարկվեց նաև այն պատճառով, որ Լուսինան և Գառնիկն ամուսնացան Լևոն Քոչարյանի և Սիրուշոյի քավորությամբ:
Հոկտեմբերի 18-ին իրար տեր և հնազանդ լինելու երդում տվեցին ծանրամարտիկներ Տարոն Թովմասյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ալեքսանդր Բաբասյանի և նրա ընտրյալի` Լիլիթի ճոխ և ծախսատար հարսանիքը հաջորդն էր, որ մեծ աժիոտաժ առաջացրեց:
2012-ին ամուսնացան նաև ռեժիսոր Արամայիս Հայրապետյանն ու երգչուհի Լուսինե Աղաբեկյանը:
Նոյեմբերի 19-ին փոքրիկ խնջույքով, բայց զգացմունքային հարսանիքով իրենց միությունը հաստատեցին երգչուհի R.P.-ն և թմբկահար Ալբերտը:
Դեկտեմբերի 9-ին կայացել է ռեփեր A.Chilla-ի հարսանիքը: Վերջինիս ամուսնությունը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում:
Ինչպես կարելի էր ենթադրել, 12.12.12-ին ևս հարսանիքներ եղան: Թեև հասարակության մեջ տպավորված էր, որ դերասաններ, հաղոդավարներ Նարբեն ու Աստղիկը վաղուց ամուսնացած են, զույգը երկար ժամանակ` 7 տարի, սպասում էր, որպեսզի միությունը հաստատի հենց այդ օրը:
12.12.12-ին են ամուսնացել նաև հաղորդավարուհի, դերասանուհի Նառա Թումասյանն ու դերասան Դավիթ Առաքելյանը:
Օրերս ամուսնացել է նաև դերասան Դավիթ Սեխպեյանը: