▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2014-ի միասնական ընդունելության քննությունների օրերն` ըստ առարկաների. «ՉԻ»

«Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ստորագրել է հրաման, որով որոշվել է 2014 թվականի միասնական ընդունելության քննությունների օրերն ըստ առարկաների։
Համաձայն այդ հրամանի, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները նշակվել են այս տարվա հունիսի 3-ին։ Բուհ ընդունվել ցանկացող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն կհանձնեն հունիսի 6-ին։ «Ֆիզիկայի» քննությունը հունիսի 10-ին է, «Օտար լեզվի» քննությունը՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկա» առարկայի քննությունը՝ հունիսի 17-ին։ «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կանցկացվեն նույն օրը՝ հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվի» քննությունը կլինի 3-օր հետո՝ հունիսի 23-ին։

Նշենք, որ ավարտական դպրոցական քննությունները սովորաբար անցկացվում են յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունից մեկ օր առաջ։

Բացի քննության օրերից, հայտնի են նաև քննական կենտրոնները, որտեղ և կանցկացվեն միասնական ընդունելության քննությունները»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more