▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2017-ին Նիկոլին Մոսկվայի հյուրանոցի պատշգամբից կշպրտեի դուրս, եթե իմանայի՝ սենց արհավիրք էր բերելու

 

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

18-ի, 18-ին լռողների, հիմա՝ ջուր պղտորողների, հետին թվով՝ պրոֆեսորների, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վրա անառողջ սեւեռվածների եւ ապագայի մասին. Արմեն Աշոտյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով այսպես ասած «հետահայաց պրոֆեսորներին», որոնք ասում են «ինչո՞ւ վլաստը տվեցիք Նիկոլին», Արմեն Աշոտյան, մասնավորապես,  ասել է․ «Եթե իմանայի՝ սենց արհավիրք էր բերելու մեր գլխին, 2017-ին Մոսկվայի «Զոլոտոյե կոլցո» հյուրանոցի պատշգամբից կշպրտեի դուրս։ Բայց որ մեղադրում են, թե ինչու դեմը չառաք, ասեմ՝ դուք Սերժին կներեի՞ք, եթե նա Նիկոլի դեմ տանկեր հաներ այդ օրերին, հոշոտելու էիք մեզ։ Եթե գալիս էիք, դռների մոտ դագաղ դնելու, գալու էիք, դռները ջարդելու էիք, ինձ ու իմ ընտանիքին սրախողխող էիք անելու։ Որ ասում եք Ռադիո տուն, ապա ասեմ, որ իրենց տեխնոլոգիաները պահանջում էին սրբազան զոհ, դիտավորյալ էին մտնում, որ ուժ կիրառվի, միջից մեկին խփեն, դրա վրա մի նոր ողբերգություն սարքեն։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանը համբերությամբ, ոնց որ ՊՊԾ գնդի խնդիրը լուծեց՝ մաշելով, ուզում էր այդպես լուծել այդ հարցը»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more