Հանրային գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայերով քիչ առաջ հիշեցինք, որ 2018-ին հավեսի ընկած բոլորին մերժում էին ու էդ ընթացքում անհասկանալի պատճառով մերժեցին Հենրիխ Մխիթարյանին: Դրսի մութ ուժերը չէին, մասոնները չէին, հավաքական արևմուտքը չէր, ռուսները չէին՝ հայերով մերժեցինք, որովհետև տանել չենք կարողանում ուրիշի հաջողությունը: Եթե այն էներգիան, որը վատնում ենք կողքինին ինադու, ծախսեինք ինքներս մեր կյանքը լավը դարձնելու վրա… Ես ֆուտբոլասեր չեմ, բայց մի դեպք պատմեմ: Երկու տարի առաջ այս օրերին Միլանում էի և հյուրանոցը սխալ օր ամրագրելու պատճառով քիչ էր մնացել փողոցում մնայի, իսկ հյուրանոցի ռեսեփշիոնիստը կատեգորիկ հրաժարվում էր ինձ սենյակ տրամադրել: Ես նրա աչքի առաջ թափահարելով ՀՀ հպարտ, բայց անտուն քաղաքացու անձնագիրս, սկզբում պահանջում, հետո խնդրում էի որևէ կացարան տրամադրել: Ապարդյուն, իտալացին անդրդվելի էր, հանկարծ նայելով անձնագրիս հարցրեց հա՞յ եմ: |
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։