|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս անգամ ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, ավագանու անդամ Առուշ Առուշանյանն է, որի հայտարարագրերը ցույց են տալիս, թե ինչպես են տարիների ընթացքում փոխվել նրա գույքն ու դրամական միջոցները։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել է 95 հազար 498.5 դրամ, իսկ տարվա վերջում՝ 134 հազար 789 դրամ։ 2025 թվականի ընթացքում նրա միակ հայտարարագրված եկամուտը կազմել է 2 մլն 771 հազար 933 դրամ, որը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից։ Հաշվետու տարվա վերջի դրությամբ վարկային պարտավորություններ չի ունեցել։ Շահերի հայտարարագրի համաձայն՝ Առուշ Առուշանյանը շարունակում է ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որը ձեռք է բերել դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ին։ Միաժամանակ նշվում է, որ ընկերությունում իրեն պատկանող բաժնեմասը 2025 թվականի օգոստոսի 4-ին հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին։ Պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է մինչև 2030 թվականի օգոստոսի 4-ը։ 2024 թվականի հայտարարագրում նրա գույքային դրությունը գրեթե նույնն էր։ Նա շարունակել էր հայտարարագրել նույն 4 անշարժ գույքը և նույն ZIL բեռնատարը։ Այդ տարի երրորդ անձին պատկանող MERCEDES-BENZ ավտոմեքենա հայտարարագրված չէր։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել էր 268 հազար 487 դրամ, տարվա վերջում՝ 95 հազար 498.5 դրամ։ Կանխիկ միջոցները մնացել էին նույնը՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել էր 2 մլն 830 հազար 774 դրամ։ Նա նաև շարունակել էր ունենալ «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։ 2023 թվականին ևս անշարժ գույքը չէր փոփոխվել։ Նա ունեցել էր նույն 4 անշարժ գույքը և ZIL մակնիշի բեռնատարը։ Բանկային հաշվի մնացորդը տարվա ընթացքում նվազել էր 334 հազար 248 դրամից մինչև 268 հազար 487 դրամ։ Կանխիկ միջոցները մնացել էին անփոփոխ՝ 210 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո։ Տարվա եկամուտը կազմել էր 2 մլն 778 հազար 495 դրամ, իսկ վարկային պարտավորություններ հայտարարագրված չէին։ 2022 թվականի հայտարարագրում նույնպես անշարժ և շարժական գույքը չէր փոխվել։ Սակայն փոփոխություն էր արձանագրվել կանխիկ միջոցների մասով։ Եթե տարվա սկզբին նա հայտարարագրել էր 229 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո, ապա տարվա վերջում դրամային կանխիկ միջոցները դարձել էին 210 մլն դրամ, այսինքն՝ նվազել էին 19 մլն դրամով։ Դոլարային և եվրոյով պահվող միջոցները մնացել էին նույնը։ Բանկային հաշվի մնացորդն աճել էր 304 հազար 32 դրամից մինչև 334 հազար 248 դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել էր 2 մլն 152 հազար 6 դրամ։ 2021 թվականին, համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու պահին, Առուշ Առուշանյանը հայտարարագրել էր նույն 4 անշարժ գույքը և ZIL մակնիշի բեռնատարը։ Բանկային հաշվում տարվա սկզբին ունեցել էր ընդամենը 84 դրամ, իսկ տարվա վերջում՝ 304 հազար 32 դրամ։ Կանխիկ միջոցների մասով տարվա սկզբին հայտարարագրել էր 234 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 105 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 229 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 100 հազար եվրո։ Նրա միակ եկամուտը եղել էր 1 մլն 918 հազար 948 դրամ աշխատավարձը։ Հայտարարագրում նշված չէր որևէ վարկ, փոխառություն կամ 2 մլն դրամը գերազանցող ծախս։ Այդ ժամանակ շահերի հայտարարագրում նա չէր նշել մասնակցություն առևտրային կազմակերպություններում, սակայն հայտարարել էր, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է։ Իսկ 2017 թվականին, երբ ընդամենը 26 տարեկանում ընտրվել էր Գորիսի քաղաքապետ, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Առուշ Առուշանյանը նշել էր մեկ բնակարան, մեկ արտադրական նշանակության շինություն, VOLKSWAGEN PHAETON 4.2 և BMW X6 5.0 I մակնիշի երկու ավտոմեքենա, ինչպես նաև 86 մլն 860 հազար դրամի հանձնված փոխառություններ։ Այդ ժամանակ նրա կանխիկ միջոցները կազմել էին 312 մլն 500 հազար դրամ, 420 հազար ԱՄՆ դոլար և 122 հազար եվրո, մինչդեռ հայտարարագրված եկամուտը եղել էր ընդամենը 1 մլն 520 հազար դրամ աշխատավարձ։ Հայտնի էր նաև, որ նա դեռևս 2008 թվականին հիմնադրել էր «Գոր Մետալ» ընկերությունը, իսկ նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը, «Առանցք» ՍՊԸ-ի սեփականատերն է»։ |
210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ի՞նչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


