▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25-ամյա աղջիկը «Դալմա Գարդեն Մոլ»-ից կոշիկներ է գողացել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները գողություններ կատարելու կասկածանքով մարտի 30-ին Ռուսթավելու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Տաթևիկ Ս.-ին. հաղորդում է ոստիկանության կայքը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Տաթևիկը մարտի 27-ին, ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութներից գողացել է շուրջ 235.000 դրամ արժողության կանացի և մանկական կոշկեղեն:

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more