▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

28-ամյա պարսկուհին ինքնասպանություն է գործել Երևանում

Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 7 շենքի մոտից ձախ քունքային շրջանի պատռած, արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Պարզվել է, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Ֆարիդա Ավշարին էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով Տիգրան Մեծի պողոտայի վրա գործող «Պարս» ռեստորանի դիմաց գարեջրի ապակե բաժակը կոտրել է, իսկ հետո կոտրած բաժակի կտորով մի քանի անգամ հարվածել է ինքն իր ձախ քունքային շրջանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more