▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 աղջիկ ունեք, մեկին չե՞ք առաջարկի տղայիս. Քաղաքացին՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր էլ կուսակիցների հետ Արագածոտնի մարզում է, առաջին կանգառն Աշտարակն է։

Բնակիչների հետ հանդիպման ընթացքում մի կին Փաշինյանին ասաց, թե երեք տղա ունի և հետաքրքրվեց, թե ամուսնանալու վերաբերյալ ի՞նչ ծրագիր ունի վարչապետը։

«Ամուսնանալու ծրագիր չունենք»,-պատասխանեց Փաշինյանը։

«Երեք աղջիկ ունեք, մեկին չե՞ք առաջարկի»,-հարցրեց կինը։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, թե չի կարող իր աղջիկների փոխարեն որոշում ընդունել, ավելացնելով նաև, թե նրանցից մեկն անչափահաս է։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերցրեք մեկը, երկրորդին` ստացեք անվճար։ Մայրն էլ հետները` բոնուս։ Ձին էլ կփրկվի»։

Հիշեցնենք՝ այսօր աշտարակցի կինը վարչապետին ասել էր․ «Երեք աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկի՞ տղայիս»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more