▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«3 վրաերթ Երևանում` մեկ օրվա ընթացքում». Գոռ Աբրահամյան

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԵՐԵՔ ՎՐԱԵՐԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ 3 ԱՆՁ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ, ՈՐՈՆՑԻՑ ՄԵԿԸ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍ․ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ
Հուլիսի 31-ին, առավոտյան, ժամը 08․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովսեփ Էմին փողոցի կամրջի վրա Երևանի բնակչի կողմից վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտն Երևան քաղաքի բնակիչ։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նույն օրը, ժամը 09․00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի 16-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով, իսկ տուժող անչափահասը եղել է ինքնագլորով։
Նույն օր, ժամը 11․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում Երևան քաղաքի բնակչի վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել հետիոտն, 30 տարեկան Երևանի բնակիչ, որը վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
Երեք դեպքերի առթիվ էլ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Վնասվածքներ ստացած անձինք տուժող են ճանաչվել։ Ըստ բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ անչափահասի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more