▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

32-ամյա վարորդը Toyota Prado-ով, «Չայնիի ոլորաններում» 90 մետր գլորվել է ձորը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում, Մալաթիա բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ ժամը 02:10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Հայկ Պետրոսյանը վարելով Toyota Prado մակնիշի 30 ՍՍ 010 համարանիշի ավտոմեքենան Երևան Սևան- ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում «Չայնիի ոլորաններում» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և 90 մետր գլորվել ձորը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more