Ապրիլի 13-ին, ժամը 10.40-ին փրկարարների ահազանգով սահմանամերձ Բերդավան գյուղ է մեկնել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը: Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել: Գրում է tesankyun.am-ը: Շտապ օգնության ծառայության աշխատողներից տեղեկացանք, որ նրանք ոգելիցի ազդեցության տակ գտնվող, ոտքի վրա հազիվ կանգնող կնոջը «անալգին» եւ «դեմիդրոլ» են սրսկել: Նազելի Աթոյանը նախկինում մի քանի տասնյակ անգամ ինքն իրեն վնասել է: Նրա ձեռքին, մինչեւ արմունկը, կտրվածքների բազմաթիվ հետքեր կան, սակայն նա երբեք չի կտրել երակները: Ն. Աթոյանն ագրեսիվանում է, երբ խմած է լինում, իսկ ոգելից նա հաճախ է օգտագործում:
33-ամյա հարբած կինը վառել է անկողինը, սպառնացել վառել տունը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


