▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

35 հազար դոլարանոց ճաշկերույթ ՀՀ նախագահի նստավայրում

ՀՀ նախագահի նստավայրում նախօրեի երեկոյան Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի պատվին տեղի է ունեցել պաշտոնական ճաշկերույթ: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ ճաշկերույթին, Սերժ Սարգսյանից ու արքայազնից բացի, ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ ու Բրիտանիայից եկած գործարարներ: Սակայն հայ գործարարների զգալի մեծամասնությունը չի մասնակցել այդ ճաշկերույթին, քանի որ ի սկզբանե նրանց համար բավական լուրջ նախապայման է առաջ քաշվել:

Արքայազնի հետ ճաշելու համար պետք էր «Երևան, իմ սեր» հիմնադրամին հանգանակություն կատարել 15-35 հազար դոլարի սահմաններում: Ու հենց այս «մուտքավճարի» պատճառով էլ շատերը հրաժարվել են մասնակցելուց՝ «բալը թանկ» համարելով: Ս. Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրել է, որ արքայազն Չարլզի այցը Հայաստան մասնավոր է, և նրա մասնակցությամբ միջոցառումների վերաբերյալ լրատվություն կարելի է ստանալ հիմնադրամից:

 


Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա հմարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more