▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

36-ամյա ԲՀԿ–ական պատգամավորի շարժական ու անշարժ գույքը.«Ժողովուրդ»

«ԲՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Տիգրան Ներսիսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից ուշագրավ պատկեր է ստացվում. 36-ամյա պատգամավորը գերադասում է ոչ թե կանխիկ գումար, այլ՝ շարժական ու անշարժ գույք ունենալ: Նա թեև իր հաշվին որևէ գումար չի հայտարարագրել, բայց նշել է, որ ունի բնակարան, 3 հողամաս: Նա հայտարարագրել է նաև երկու բեռնատար մեքենա՝ «Գազ 52» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշների, ինչպես նաև երեք մարդատար մեքենա՝«Շեվրոլե նիվա», «Տոյոտա լենդ քրաուզեր» և «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո»: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը երիտասարդ պատգամավորը ձեռք է բերել 567 հազար դրամ աշխատավարձով»,–գրում է թերթը։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more