▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

39-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանուհին իր դռան բռնակի վրա կախել է օգտագործված պահպանակ

Մարտի 18-ին արտառոց դեպք  է տեղի ունեցել Երևանում:
Այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի բնակչուհի 39-ամյա Անի Մ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 10:00-ին ինքը տեսել է, որ իր տան մուտքի դռան բռնակի վրա կախել են օգտագործված պահպանակ, որի մեջ եղել է ինչ որ զանգվածի պարունակություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա. Եդիգարյանի գլխավորությամբ:

Ոստիկանները զրուցել են Անի Մ.-ի հետ, ով հայտնել է, որ այդ արարքի մեջ կասկածում է իր հարևանուհիներից մեկին, ում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more