▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 պատանի ըմբիշ այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է. անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն

Մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և օգնության կարիք ունեն: Այս մասին հայտարարություն է տարածել Wrestling - Armenia ֆեյսբուքյան էջը:

«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը:
Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի ԱՐՅՈՒՆ:
Արյուն կարող են տալ.
Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
* լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,
* լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր): 
Դեղնախտ երբևէ չտարած
Այս պահին ԼԻՈՎԻՆ առողջ պետք է լինել:
Արյուն հանձնելու համար խնդրում ենք մայիսի 28-ին, ժամը 9:30 լինել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):
Հասցե՝ 46ա Արտաշեսյան փողոց»:

Նշենք, որ Կոտայքում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված 4 երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։ Մյուս տուժածները տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more