▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 հայ է ձերբակալվել Գլենդեյլում․ ոստիկանությունը հայտնաբերել է գողացված տվյալներ, քարտեր ու ոսկի

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 5 կասկածյալի՝ փոստի գողության, ինքնության հափշտակության և խարդախության հետ կապված հետաքննության շրջանակում. հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալները բնակելի համալիրի փոստարկղերից հեռացրել են այլ բնակիչների նամակները և օգտագործել նրանց անձնական տվյալները՝ կեղծ եղանակով վարկային քարտեր ստանալու համար։ Դրանք հետագայում ուղարկվել են նույն բնակելի համալիրի բնակարաններ։

Քննության ընթացքում պարզվել է նաև, որ կասկածյալները վնասել և փոխարինել են փոստարկղերի կողպեքների հատվածները՝ դրանց ապօրինի հասանելիություն ստանալու նպատակով։

Օգոստոսի 13-ին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել համալիրում և հայտնաբերել մեծ քանակությամբ անձնական տվյալներ, բանկային քարտեր, քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար և ոսկի։

Ձերբակալվածները Գլենդեյլի բնակիչներ են՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյան, 27-ամյա Ռոբերտ Պողոսյան, 35-ամյա Վահան Քալաշյան, 26-ամյա Արմեն Հարությունյան և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյան։ Հետաքննությունը շարունակվում է՝ հնարավոր այլ տուժածներին հայտնաբերելու նպատակով։

info@asekose.am/095519696
Հասարակություն more