▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

59-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 21-ամյա աղջկա նկատմամաբ

Օգոստոսի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը14։10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Մ.-ն դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին և հայտնել, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Լոռու մարզի համայնքներից մեկում 59-ամյա Հ․ Մ․-ն քաշքշել է ձեռքերից, պառկեցրել գետնին, հանել հագուստը և իր կամքին հակառակ իր հետ ունեցել սեռական հարաբերություն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հ. Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more