▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԱԾ տնօրենը հավասարվեց ճղճիմ քպ-ական քարոզչի»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը բոլոր ուժային կառույցների ղեկավարներին մշտապես ստիպում է հիշել, որ իրենք ոչինչ չեն ներկայացրել իրենցից, որ իր լավության շնորհիվ են դարձել այդ կառույցների ղեկավարներ։ Այդ իսկ պատճառով այդ անձիք ստիպված հանրային աջակցություն են ցուցաբերում ՔՊ-ի քաղաքական ծրագրերին որպեսզի ցույց տան իրենց հավատարմությունը տիրոջը։ Երեկ մենք ականատես եղանք թե ինչպես, ոչ բարով, ԱԱԾ տնօրեն նշանակված անձնավորությունը, երկրի կարևորագույն ինստիտուտի ղեկավարի կարգավիճակից գահավիժեց և հավասարվեց ճղճիմ քպական քարոզչի։
Երբ մարդը հանուն սեփական շահի ընտրում է անարժանապատիվ ճանապարհը նա փոշիանում է որպես մարդ և անկախ նրա զբաղեցրած պաշտոնից լայն հասարակության համար նա դառնում է ոչինչ»։

***

«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել և այդ փաստն ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը: Հարցին՝ դուք քաղաքական գործիչ չեք, ինչպե՞ս եք օգտագործում Կտրիճ Ներսիսյան ձևակերպումը, աել էր. «Այնպես, ինչպես օգտագործեցի»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more