▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԽ-ն բյուջեի վրա մեծ բեռ է դարձել.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհուրդը ՀՀ պետական բյուջեի վրա մեծ բեռ է դարձել: Ավելի քան 3 մլն դրամ ԱԱԽ աշխատակազմը ծախսել է կանոնավոր օդային փոխադրումների, այսինքն՝ աշխատակիցների գործուղումների համար: Իսկ միայն դեկտեմբեր ամսվա մեջ ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ԱԱԽ աշխատակազմը ծախսել է 2 մլն 122 հազար դրամ: Բացի այդ, նրանք պարբերաբար վերանորոգում են վերելակները, որի գումարը եւս հատկացվում է պետական բյուջեից: Բոլոր գերատեսչություններն էլ, իհարկե,  իրականացնում են նման ծախսեր, եւ դա նորմալ է:

Սակայն ԱԱԽ-ի դեպքում ծախսերն աչքի են զարնում  մեկ պարզ պատճառով՝ ԱԱԽ աշխատակազմը ժամանակին ձեւավորվեց արհեստականորեն՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ամբիցիաները բավարարելու եւ նրան իշխանական կոալիցիա տանելու համար: Իսկ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո այս կառույցը մատնվել է բացարձակ անգործության: Այս կառույցի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին  է խոսում նաեւ այն փաստը, որ Բաղդասարյանի հրաժարականից անցել է 8 ամիս, սակայն մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը չի նշանակել ԱԱԽ նոր քարտուղար: Իսկ ԱԱԽ աշխատակազմի ղեկավարն ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է: Եւս մեկ ուշագրավ փաստ. ԱԱԽ կայքում տեղադրված են լուրեր՝ այս կամ այն պաշտոնյայի հետ  «ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցչի» հանդիպումների կամ գործուղումների մասին: Իսկ թե ԱԱԽ  աշխատակազմի կոնկրետ ո՞ր ներկայացուցիչն է հանդիպողը կամ գործուղման մեկնողը՝ կայքում չկա որեւէ բառ»։

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more