▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբովյան փողոցում հայտնաբերվել է պրոֆեսորի դին

Այսօր, ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան բուհերից մեկում, պրոֆեսոր էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more