▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աբրահամյանը տարբեր նախարարական պորտֆելներ էր խոստացել ԱԺ պատգամավորներին. «Հրապարակ»

 

«Հրապարակը» գրում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրերից Հովիկ Աբրահամյանը մի շարք քաղաքական դեմքերի տվել է լուրջ խոստումներ, սակայն արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ դրանցից գրեթե ոչ մեկը նա  չի կարողանում կատարել, ընդհուպ Դավիթ Հարությունյանին առնչվող:

«Ճիշտ է, Դ. Հարությունյանի՝ աշխատակազմի ղեկավար-նախարարի հարցն արդեն իսկ կարելի է լուծված համարել, սակայն խոստումը, որ վերջինս կդառնա նաեւ փոխվարչապետ, չի իրականացվի: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում էր կառավարության կազմում ներդնել փոխվարչապետների ինստիտուտը` թվով 4 փոխարինողներ ունենալով: Մեր տեղեկություններով, սակայն, այդ ինստիտուտը չի ներդրվի:

Ի դեպ, Աբրահամյանը խոստումներ է տվել ԱԺ գրեթե բոլոր մշտական հանձնաժողովների նախագահներին. ոչ միայն Վարդան Այվազյանին` էներգետիկայի նախարար, այլեւ Արտակ Դավթյանին եւ Թունելի Հակոբին` Հակոբ Հակոբյանին, տարբեր նախարարական պորտֆելներ են խոստացվել: Այդ խոստումները նույնպես չեն կատարվի»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more