▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աչքը տարածքային կառավարման նախարարի պաշտոնին է. «ՉԻ»

«Կառավարության երեկվա նիստում պաշտոնապես հայտարարվեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի մասի

Եվ ահա, ինչպես պնդում են մեր լավատեղյակ աղբյուրները, Սերժ Սարգսյանն այս օրերին ակտիվորեն զբաղված է եղել մի կողմից տարածքային կառավարման նախարարի փնտրտուքով, մյուս կողմից, քննարկելով, թե փոխվարչապետի կարգավիճակը ո՞ր նախարարությանը տա:

Փոխվարչապետի կարգավիճակում հայտնվել ցանկանում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Բացի այդ, այս օրերին ակտիվացել է նախկին նախարար, այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որի աչքը Տարածքային կառավարման նախարարի պաշտոնին է»:

Ի դեպ, մարզպետը նշանակման օրվանիվ ի վեր իր շրջապատում պարբերաբար հայտարարում է, թե սա ժամանակավոր է, և ինքը կրկին վերադառնալու է նախարարություն»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more