▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի բլոգերը պահանջում է պատժել «Голос 2»-ում Բաբաջանյանի երգը կատարած հայրենակցին

Ադրբեջանցիները համացանցում արձագանքել են իրենց հայրենակից Ֆարիդ Ասկերովի կողմից  ռուսական «Голос 2»-ում  Առնո Բաբաջանյանի երգի կատարմանը:

Ադրբեջանցի բլոգերներից մեկը շատ բուռն է արձագանքել՝ նշելով,  որ Ֆարիդ Ասկերովը հայ կոմպոզիտորի ստեղծագործությունն է կատարել, ապա հավելում է, թե նա  իր նկատարումից հաճույք էր  ստանում:

«Նրա հիմար տեսքից հասկացվում էր՝ սրիկան չի մտածել, որ հայի երգ կատարելով թքած է ունենում այն մեծ «ցավի» վրա, որ պատճառել են հայերը մեզ և արհամարհում է  այն փաստը որ հայերը «օկուպացրել» են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը:
Ադրբեջանցի բլոգերը Ադրբեջանի ԱԳՆ-ի ուշադրությունն է հրավիրում  և կոչ է անում պատժել երգչին ադրբեջանական օրենքի ողջ խստությամբ: Նա չի զլանում, անգամ պատժի եղանակներն է առաջարկում՝ կամ  քաղաքացիությունից զրկել կամ տուգանք նշանակել:

Ի դեպ՝  Ֆարիդ Ասկերովը դուրս է մնացել նախագծից:

Այս փաստը ևս  չի վրիպել բլոգերի ուշադրությունից.

«Այդ սողունը պարտվել է: Այդպես էլ պետք էր նրան»:

Ֆարիդ Ասկերովի ելույթի  մասին գրել է 1news.az-ը, նշելով որ վերջինս կատարել է «Не спеши» երգը: Երգի հեղինակների մասին, սակայն,  որրևէ խոսք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more