▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները ստուգում են դիրքեր բարձրացող մեր զինվորներին, ինչու՞ եք նվաստացնում նրանց. լրագրողը՝ ՊՆ-ին

Ադրբեջանցիները ստուգում են դիրքեր բարձրացող մեր զինվորներին, ինչու՞ եք նվաստացնում նրանց. լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ Սուրեն Պապիկյանին

Ադրբեջանցի զինվորը չի ստուգում հայ զինվորին․ Պապիկյանը՝ Սև լճի դիրքում իրավիճակի մասին

ՀՀ ՊՆ-ն հասանելիություն չունի Սև լճի դիրքին, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարարը։

«Դեռևս 2021 թվականի մայիսին ստեղծվել է մի իրավիճակ, խոսքը Սև լճի դիրքի մասին է, որին հասանելիություն չունենք։ Ընտրությունը հետևյալն է՝ կա՛մ պիտի թողնենք դիրքը, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա նոր չէ, հստակ է ու ես չեմ դրա հեղինակը և միակ շահառուն։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ մեղադրելու եք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ»,- նշեց Պապիկյանը։ 

📎Նշենք, որ տեղեկություններ են շրջանառվում, որ ադրբեջանական զինծառայողները Սև լճի դիրքում ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին։ 

***

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումն՝ այս առիթով. «Սև լճի մոտ բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանցիների կողքով, գուցե նույնիսկ բարևեն ու զրուցեն։ Այս փուլում բացարձակապես ոչ մի խնդիր չկա։ Ամիսներ շարունակ ոչ մի խնդիր չի առաջանում»,- այսօր ասուլիսին նշել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Ինձ մոտ բազմաթիվ հարցեր են ծագում, երբ իմ պետության ՊՆ բարձրագույն պաշտոնյան նման ձև է դատում։ Երբ հայտարարում է, որ իր օրոք չի ստեղծվել այդ իրավիճակը կամ ինքը չէ այդ հարցի հիմնական հասցեատերը։ Դա ինձ հիշեցնում է մի այլ «փառահեղ զորավար», Գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի հայտնի դրույթը. «Ես իրավիճակի գլխավոր պատասխանատուն եմ, բայց ես գլխավոր մեղավորն ե՞մ»։ Կամ մի այլ նախարար Արսեն Թորոսյանը, որն անկեղծորեն հայտարարում է, որ «ի՞նքն է մեղավոր, որ Ադրբեջանը մտել է ՀՀ սուվերեն տարածք»։ Չհասկացա դուք բոլորդ նույն կուսակցական հիմնարկությունից չե՞ք և պատահաբար դուք չե՞ք ներկայացնում ՀՀ կառավարությունը։
Շուտով փաշինյանական խունտան ՊՆ-ն կվերածի «Խաղաղության և թեյախմության» ստորաբաժանման։ Առաջին քայլն արել են ծառայությունը կրճատելով՝ 24-ից դարձնելով 18 ամիս։
Հ.Գ. Ս.Պապիկյան, եթե հայ և ադրբեջանցի զինվորներն իրար բարևում են և դու խնդիր չես տեսնում, անգամ այս փուլում, ապա ըստ իս դու էլ քո տեղում չես»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more