▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը 137 անգամ ՀՀ-ն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»

Ադրբեջանը 137 անգամ ՀՀ-ն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»

Վերջին չորս ամսում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը 137 հրապարակումում ՀՀ տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ 

Այդ նյութերում անցկացվում են քննարկումներ, մրցույթներ, հրապարակվում քարտեզներ ու գրքեր, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես «հին ադրբեջանական հող»։

Այդ քարոզչությունը սահմանափակված չէ միայն հոդվածներով․ «Baku TV»-ն արդեն երեք տարի «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա» հաղորդաշարով պարբերաբար ներկայացնում է ՀՀ տարածքը որպես ադրբեջանական։ 

Այս ֆոնին հարց է առաջանում՝ եթե խաղաղության իրական մտադրություն կա, ինչո՞ւ են այսքան ռեսուրսներ ներդրվում նման զավթողական գաղափարախոսության տարածման մեջ։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյան

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝


 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more