▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը «ահաբեկիչ» է հռչակել հայ մոդելին, որը մասնակցել է ՈՄԱ-ի դասընթացին

Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչ է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են։

Այս մասին գրում է ՈՄԱ-ն։

Ադրբեջանական քարոզչական դաշտը տարածում է մեր հայրենակցի լուսանկարը՝ նրան ներկայացնելով որպես ահաբեկիչ և դարձնելով քննադատության թիրախ։

Հրավիրում ենք միջազգային բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը՝ պայքարելու նման ապատեղեկատվության դեմ և միջոցներ ձեռնարկելու՝ սանձելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more