▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանից որևէ զինվոր չպետք է լինի Արցախում»․ Նարեկ Մանթաշյան

 

«Հենց երեկ մենք ունեցանք Արցախի սահմանների վրա ոտնձգություններ։ Ի՞նչ նպատակ է սա հետապնդում։ Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանից գնացած որևէ զինվոր այլևս չպետք է լինի Արցախում։ Էս իշխանությունների ձեռամբ կարողացան այնպես անել, որ Արցախի համար Հայաստանից զորահավաք չլինի»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

«Արցախում գտնվող վերջին հայկական զինվորն օգոստոսին զորացրվում և դուրս է գալիս, սրա արդյունքում անպաշտպան կամ սեփական ուժերով պաշտպանվող Արցախի վրա, իհարկե, հողային պահանջներ անընդհատ կարող է ունենալ թշնամի պետությունը և հոխորտալ սահմանների վրա։ Տեսնում է, որ Արցախի անվտանգության միակ երաշխավոր ՀՀ-ն ընկրկում է ու սեփական զինվորին հետ է կանչում»,- նկատել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more