Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը Փաշինյանի խոսքերով է արձագանքել: «Այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը հարցազրույցի ժամանակ Արտասանել է Լեռնային Ղարաբաղի իշխանություն արտահայտությունը, վկայում է այն մասին, որ այդ երկիրը մինչ օրս չի հրաժարվել Ադրբեջանի հանդեպ իր տարածքային հավակնություններից: Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը ողջ աշխարհի կողմից ճանաչվել է Ադրբեջանի տարածք»։ Փաշինյանի հայտարարությունները դեռ շատ երկար մեր դեմ կօգտագործվեն: Հ.Գ. Նկարում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն է: Ասել է. «Հայաստանում մեր բնակավայրերը շուտով մեզ նորից կողջունեն»»: |
«Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը Փաշինյանի խոսքերով է արձագանքել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet