Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որում նա հիշեցրել էր, որ Հայաստանի կառավարությունն սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. «Հայաստանը պետք է դադարեցնի պատճառաբանություններ հորինելը, որպեսզի չկատարի իր պարտավորությունները՝ Զանգեզուրի միջանցքն ավտոմոբիլային ու երկաթգծային ճանապարհների հետ կապելը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում։ Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկն էր երեք անցակետ բացել հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի մյուս տարածքների և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար: |
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet