▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու մասին»

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարների մասին՝ կրկին սպառնալով ուժով բացել այդ հաղորդակցությունը, եթե Հայաստանը հետ կանգնի ձեռք բերված պայմանավորվածություններից:


Նման սցենարի իրագործումը նշանակելու է, որ Հայաստանը հանդես է գալու ոչ միայն որպես ադրբեջանական էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, այլ ապագայում՝ նաև ներկրող ու սպառող: Դե իսկ Հայաստանի կողմից դրա համար բոլոր նախադրյալներն արդեն ստեղծվել են: Ս.թ. փետրվարից, ինչպես գիտենք, հայաստանյան էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, ինչը նշանակում է, որ լիցենզավորված ընկերություններ-թրեյդերները կարող են նաև էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more