UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է Դանա Ուայթին կաշառելու հնարավորության մասին։ Մարզիկը պնդել է, որ դա անհնար է։
«Ադրբեջանի իշխանությունը վճարել է, որպեսզի ես չդառնա՞մ չեմպիոն։ Ոչ ոք չի կարող գնել Դանային։ Դա չափազանց դժվար կլիներ։ Եթե հնարավոր լիներ, ես նրան կկաշառեի վաղուց։ Ես նրան կտայի 500 միլիոն դոլար։ Դա հնարավոր է։ Մենք կկապվեինք հայ միլիարդատերերի հետ», - ասել է Ծառուկյանը Complex-ին տված հարցազրույցում։
UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոնը Իլյա Թոփուրիան է, ով անձնական խնդիրների պատճառով ընդմիջում է վերցնում մրցումներից։ Ջասթին Գեթջին և Փեդի Փիմբլեթը կմենամարտեն ժամանակավոր տիտղոսի համար UFC 324-ում։
Դիտեք նաև՝


