Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանն իր նվազագույն խնդիրը, ցավոք, արդեն լուծել է՝ նոր բարենպաստ դիրքեր դուրս գալով, ՀՀ կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելով, ուժեղացնելով, ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ խոցելով։
ՀՀ իշխանությունների ուղերձներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի պահանջներն առավել ընդգրկուն են, առավելապաշտական ու այդ ուղղությամբ և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ակտիվ աշխատանք է տարվում։
Շարունակում եմ պնդել, որ մեր գլխավոր խնդիրն այսպիսի իշխանության գոյությունն է, որն իր պաշտոնավարման 4 տարիներին Հայաստանին ու Արցախին զրկել է կենսունակության և դիմադրության հնարավորություններից»։
Դիտեք նաև՝