▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աֆյանը ազատվե՞լ է աշխատանքից

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննչական Կոտայքի բաժանմունքի պետ Միքայել Աֆյանը ազատվել է աշխատանքից: Թե ինչու, թերթին չի հաջողվել պարզել: «Նշենք, որ 2011 թվականից այդ պաշտոնում նշանակված Միքայել Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանի որդին է և այժմ ուղարկվել է կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր` Ալեքսանդր Աֆյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում Է պաշտոնանկ անել, քանի որ ապրիլի 9-ին` Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ, հանդես է եկել դիտորդի, այլ ոչ ոստիկանի դերում»,- գրել է թերթը:

 

Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more