ՀՀ նախագահի ընտրությունները ուղեկցվում են ոչ միայն քաղաքագետների, այլև` սոցիոլոգների կանխատեսումներով: Ովքե՞ր են առաջին դիրքերում, ու արդյոք քարոզարշավը ի զորու է փոխել մարդկանց վերաբերմունքը այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ: Թեմայի մասին զրուցում ենք մեր ժամանակների ամենահայտնի սոցիոլոգի, քաղաքականության մեջ մերօրյա Վանգայի` Ահարոն Ադիբեկյանի հետ:
Ադիբեկյանի կանխատեսմամբ` սպասվող ընտրություններում առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, 2-րդում` Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղը կիսում են Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը:
Հեղինակ և վարող` ՍՈՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Asekose.am/TV