▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աիդա Սարգսյանն ամուսնալուծվե՞լ է.esem.am

esem.am-ը գրում է, որ վերջերս երգչուհի Աիդա Սարգսյանը հարցազրույց էր տվել, որում խոսել էր ընտանեկան կյանքի մասին, սակայն դրանից կարճ ժամանակ անց լուրեր են տարածվել, թե երգչուհին բաժանվել է ամուսնուց:

Խոսակցություների իսկությունը պարզելու համար կայքի թղթակիցը զանգահարել է  երգչուհուն. հարցը նյարդայնացրել է երգչուհուն` Աիդա Սարգսյանն էլ, ինչպես շատ հայտնիներ, պատրաստակամ չէր խոսելու կյանքի այս դրվագի մասին:

«Չեմ հասկանում, իմ կյանքն ու՞մ է հետաքրքիր: Թող լուրերը պարզաբանեն նրանք, ովքեր տարածել են դրանք, իրենք երևի ավելի լավ կիմանան,- ասել է  երգչուհին, իսկ երբ կայքի թղթակիցն  ասել է, որ զանգահարել են, որպեսզի հավաստի տեղեկություն գրեն, երգչուհին նշել է,- Եկեք այդ թեմայով հաջողություն մաղթենք իրար»:

Թեև Աիդան չի ցանկացել  պատասխանել հարցին, կայքի  ունեցած տեղեկություններով նա իսկապես ամուսնալուծվել է:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more