▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահի աթոռին կբազմի Գալուստ Սահակյանը. «Հրապարակ»

 

Ըստ «Հրապարակ»-ի  աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում, «դիտվել» է 2 թեկնածություն` Արմեն Աշոտյանի եւ Կարեն Կարապետյանի:

Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որեւէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար: ԱԺ նախագահի աթոռին էլ  կբազմի Գալուստ Գրիգորիչը:

Ի դեպ, շատերը գտնում են, որ այս կառավարությունը եւ ԱԺ-ն ժամանակավոր են. սեպտեմբերին Հայաստանում կսկսվեն բուռն քաղաքական պրոցեսներ, որոնք կհանգեցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, վերջին վերադասավորությունները դրան են միտված:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more