▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Քաղաքացիական Պայմանագրի վարչության նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային Ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել գործող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկության համաձայն ԱԺ խոսնակի թեկնածուի պաշտոնում ինքնաառաջադրվել էին գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբիանյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ռուբեն Ռուբինյանը  լրագրողների հետ զրույցում ասաց՝ շոյված է, որ իրեն են ընտրել որպես ԱԺ հաջորդ նախագահ։

Ռուբինյանը չցանկացավ մանրամասնել՝ քանի «կողմ» ձայն է ստացել թիմակիցներից, բայց ասած՝ շոյված է.

«Գրանցվել է այն արդյունքը, որը գրանցվել է։ Չեմ կարող ասել՝ սպասելի էր, թե անսպասելի, բայց շոյված եմ արդյունքից»։

Հարցին՝ իրեն ընտրել են, քանի որ ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանին դիտարկում են որպես ՀՀ նախագահի թեկնածու՞, Ռուբինյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ նման խոսակցությունների մասին, չգիտեմ...»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more