▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ նախկին պատգամավորը սցենարներ է գրում և ֆիլմեր նկարահանում. «ժողովուրդ»

«ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է հիմնել: 38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը:

«ժողովուրդ»-ի հետ զրույցում նա անկեղծացավ. «Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետև շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ համ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, համ էլ բիզնես անել»:


Տեղեկացնենք, որ նախկին պատգամավորը ֆիլմերի սցենարներ է գրում, այնուհետև դրանք նկարահանում և էկրանավորում:

Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր գրաֆիկը շատ հագեցած է: Հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված՝ Ցեղասպանության վերաբերյալ մի ֆիլմ: «Ոչ միայն այս ֆիլմը… այլ ֆիլմեր ենք նկարելու»,-հայտարարեց Հ. Հակոբյանը:

Նրա համոզմամբ՝ ֆիլմը ևս քաղաքականություն է, ու ինքն այսուհետ այդպես է լինելու քաղաքականություն է, ու ինքն այսուհետ այդպես է լինելու քաղաքական դաշտում»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more