▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ վրաերթի զոհ դարձած զինծառայողի հիշատակը․ ո՞վ էր նա

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ վրաերթի զոհ դարձած զինծառայողի հիշատակը

Առաջարկն արել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

***

Բլոգեր Արամ Գևորգյանը գրում է.

Ճամբարակի վրաերթից մահացած Սուրեն Վարդանյանը ապրում էր Ձորաղբյուրում։ Անցած տարի էր ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, տարկետում էր ստացել մի տարով՝ սրտի խնդիրների պատճառով։

Այս տարի հուլիսի 22-ին զորակոչվել էր բանակ։ Փաստացի՝ 1 ամսվա զինծառայող էր։ Ուներ իրենց մեկ տարի փոքր եղբայր՝ Վոլոդյա Վարդանյան։ Ծնողներն ունեն առողջական խնդիրներ, ապրում էին եղբայրների աշխատանքով։

Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում, ճանապարհի վրա, վազել են հակագազերով այդ իսկ պատճառով էլ չեն լսել ու նկատել մոտեցող բեռնատարին։ Վիրավոր զինվորներից մեկի մոր խոսքերով՝ իր որդին «հոդվածավորված» է եղել և ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։

info@asekose.am/095519696
Հասարակություն more