▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորը ՍՊԱՌՆՈՒՄ ԷՐ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼ ֆոտոլրագրողի հետ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը հերթական անգամ «փայլել է իր քաջագործությամբ»:

 


Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հանրապետության հրապարակի «Արարատ» ռեստորանային համալիրի կամարի տակ լուսանկարել է «Մերսեդես» մակնիշի 005 DD 05 համարանիշի ավտոմեքենան, որի մոտ կանգնած է եղել պատգամավորը՝ ինչ-որ անձի հետ:

Քանի որ ավտոմեքենայի ապակիները մգեցված են, ֆոտոլրագրողը փորձել է պատգամավորից պարզել, թե արդյո՞ք ավտոմեքենան իրենն է, և ԱՊՊԱ-ի և տեխզննման կտրոնները փակցվա՞ծ են դիմապակուն: Սկզբում պատգամավորը հերքել է, որ ավտոմեքենան իրենն է, սակայն հայտնել է նաև, որ ԱՊՊԱ կտրոնը փակցված է: Զրույցն ավարտվել է կամարների մոտ: Քիչ անց պատգամավորը ֆոտոլրագրողին տեսնում է Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ և բարկանում, թե ինչի համար եմ նկարում ավտոմեքենան: Եվ հետո հայտնում՝ ոչ քեզանից, ոչ էլ ոչ ոքից չեմ վախենում: Հա, իմ ավտոն ա, որ կա»:

Գ. Շամշյանը պատգամավորից փորձում է ճշտել, թե ինչու է կոստյումի վրայից բացակայում կուսակցության կրծքանշանը: Լսելով դա, Ն. Գևորգյանը սկսում է հայհոյանքներ և սպառնալիքներ տալ, թե՝ ս……. էղի, մուտիլովկա էս անում, ինչին ֆոտոլրագրողը հակադարձել է: Այդ ամենից հետո պատգամավորը սկսել է շարունակել հայհոյանքներն ու սպառնալիքները, ասելով՝ սատկացնելու եմ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենայի դիմապակուն կար ԱՊՊԱ կտրոնը, սակայն բացակայում էր տեխզննման կտրոնը:

Կատարվածի մասին ֆոտոլրագրողը պատրաստվում է դիմել Ազգային ժողովի նախագահին, նորաստեղծ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովին, Գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանապետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more