▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորի տղան՝ «գոլդ» համարանիշներով «Բենթլիով» և «Տոյոտայով», բերման ենթարկվեց ոստիկանություն

Այսօր՝ մարտի 4-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Խորենացի փողոցից ՀՀ Ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի Շահումյան (Յուվա) գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Կարապետյանին:

Այս մասին գրում է Շամշյան.com կայքն.  ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Կարապետյանը վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան մեկ այլ «Տոյոտա Պռադո» մակնիշի՝ 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով՝ խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները ուղեկցում էին միմյանց:

Ոստիկանները երկար ժամանակ հետապնդելուց հետո նոր կարողացել են շուրջկալի արդյունքում բերման ենթարկել նրանց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Կարապետյանը Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ՝ Կարո Կարապետյանի որդին է, իսկ «Տոյոտա Պռադոյի» վրա դրված էր գերհզոր ձայնային ազդանշան, ինչի համար վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվում 100 000 դրամի չափով:

Քիչ առաջ Երևանի ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենաները տեղափոխեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more