|
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն արդեն մեկ շաբաթ է՝ փակ է։ «Անիմաստ պարալիզացվել է ամբողջ աշխատանքը, որն անթույլատրելի է։ Մենք պարոն Ծառուկյանին ընդունում ենք որպես բարերար, գործատու, երբեք խնդիրներ չենք ունեցել, գոհ ենք նրանից։ Չենք ուզում ուրիշ տեղ գնալ ու խնդրում ենք ապահովեն, որ բնականոն աշխատանքը շարունակենք։ Աջակցում ենք պարոն Ծառուկյանին ու ամեն րոպե իր կողքին ենք»,- ասել է աշխատակցուհիներից մեկը։ Նշենք, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրերը։ *** |
|
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ «Վարկեր ունենք, պատքեր ունենք, մեկ շաբաթ է՝ չենք աշխատում։ Բացի վարկերը, տան համար հաց պետք է առնենք։ Խնդրում եմ ղեկավարությանը՝ հարցին լուծում տան։ Տանը նստելով ոչ մի բան չի լինի, թող բացեն, գանք աշխատենք»,- ասաց աշխատակիցներից մեկը։ *** |
|
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը մեկ շաբաթից ավելի է՝ փակ է, աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ «Մենք շատ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին, որ աշխատանք ունենք․ ոչ մի օր չենք ունեցել աշխատավարձի ուշացում։ Ուզում եմ հասկանալ՝ կառավարությունն ի՞նչ ա մտածում․ վարկեր ունենք, ուսանող ունենք, ո՞նց ենք անելու։ Երևի միակ մարդն ա աշխարհում, որ պարտք, վարկ չունի ու չի մտածում հասարակ մարդկանց մասին։ Թող արագ լուծում տան, մենք էլ անցնենք սովորական աշխատանքին, ինչո՞վ ենք մեղավոր։ Պարտքերը ո՞նց ենք փակելու, ինքը մեր փոխարեն կանի՞ էդ ամեն ինչը, իհարկե՝ ոչ»,- ասաց աշխատակցուհիներից մեկը։ *** «Մուլտի սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը։ «Մի քիչ էլ կսպասենք, եթե չբացեն, կբարձրանանք Աբովյանի քննչական, որտեղ որ կապարակնքել են։ Եթե պատասխան չստացանք, կարող ա իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք»,- ասաց աշխատակիցներից մեկը։ *** |
|
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Հարցին՝ ներսում գտնվող տեխնիկայի, հումքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա՞, շշալցման արտադրամասի աշխատակցուհիներից մեկն ասաց․ «Իհարկե կառաջանան։ Ամբողջը սպիրտ ա ներսում։ Շոգ եղանակին թողնելը պայթյունավտանգ է, դրսում ևս ցիստեռներ ունենք»։ *** |
|
«Մուլտի սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը։ «Հիսուսի արձանի մշակվող քարերը հենց մեր գործարանից են․ եթե հումքն այստեղից չի ուղարկվում ընդեղ, իհարկե աշխատանքները կանգնած են։ Աշխարհով մեկ խայտառակ վիճակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի սղոցավարը։ *** |
|
«Աբովյանի ՔԿ մեր գալն իզուր էր․ գնդապետ մարդ ա կանգնած մուտքի մոտ, ասում ենք՝ պետն էստե՞ղ ա, կարո՞ղ ենք բարձրանալ, ասում ա՝ չգիտեմ»,- բողոքեցին «Մուլտի սթոուն»-ի՝ կապարակնքված գործարանի աշխատակիցները՝ հավելելով․ «Քայլելով իջնենք Երևան-Սևան մայրուղի, մեր խաղաղ բողոքի ակցիան անենք»։ |
«Աջակցում ենք պարոն Ծառուկյանին ու ամեն րոպե իր կողքին ենք». բողոքի ակցիաներ
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


